2014 թվականին «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունները արձանագրել են տնտեսական ցուցանիշների աճ՝ բոլոր ուղղություններով: Այսօր «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները ներկայացրել են նախորդ տարվա ցուցանիշները:

«Գրանդ Քենդի» ընկերությունն արտահանել է 1370 տոննա արտադրանք՝ 2013 թ.-ի համեմատ արձանագրելով 65 տոկոսի աճ: «Գրանդ տոբակո» եւ »Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններն արտահանել են 1063 կոնտեյներ սիգարետ՝ 116 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով: Սիգարետի արտահանման աճը կազմել է 76 տոկոս: Այս ցուցանիշով «Գրանդ Հոլդինգն» առաջինն է Հայաստանի պատրաստի արտադրանք արտահանող ընկերությունների շարքում: 2014 թվականին մթերվել է 11. 000 տոննա ծխախոտահումք:

«Գրանդ հոլդինգի» նախորդ տարվա ներդրումների ծավալը կազմել է 15 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականին ընկերությունը վճարել է 25 միլիարդ 84 միլիոն դրամ հարկ՝ 2013 թվականի ցուցանիշից 18 տոկոս ավելի: Այս առումով եւս «Գրանդ Հոլդինգն» առաջինն է հայրենական արտադրողների շարքում:

Ընկերությունում աճել է նաեւ աշխատատեղերի թիվը՝ 2013 թվականի 6750-ի փոխարեն դառնալով 7081: Այս թվով «Գրանդ Հոլդինգը» շարունակում է մնալ մեր երկրի ամենախոշոր արդյունաբերական կոլեկտիվը: