Շվեյցարիայում երկու ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով առնվազն 49 մարդ է տուժել:

Փրկարարներից մեկի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել բժշկական բրիգադներ եւ վթարային ծառայության աշխատակիցներ ողջ երկրից:

Գնացքների բախումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 20-ի առավոտյան Ռաֆց կայարանի մոտ (Ցյուրիխից հյուսիս):
20 minutes պարբերականի տվյալներով, ներկայումս այդ երթուղում երթեւեկությունը բարդացել է, Շվեյցարիայի երկաթուղու ղեկավարությունը արդեն լրացուցիչ երթուղային ավտոբուսներ է մտցրել: