Որպես անհայտ կորած որոնվում է Երեւանի բնակիչ, 1936թ. ծնված Ասյա Արմենակի Սարկիսովան։

Փետրվարի 15-ին, ժամը 10-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել։ Ասյա Սարկիսովան ունի հիշողության կորուստ։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։