Ցինցինատտիի կենդանաբանական այգում աշխատակից Լիսա Բրաունինգը նկարահանել է ձյան մեջ թավալվող երկու պանդաների։
Լինը եւ Ռովերը վազում են, խաղում են, ցատկոտում են մագլցում են ծառերի վրա։ Նման ուրախություն պանդաներին պատճառել է ձյունը։ Կենդանաբանական այգու կայքում նշվում է, որ փոքրիկ, կամ ինչպես նրանց անվանում են, կարմիր պանդաները կարող են պահպանել ջերմությունը սառը եղանակին շնորհիվ հաստ պոչի, որը նրանք կարողանում են փաթաթել ողջ մարմնին։
Այս հրաշալի կենդանիների երկարությունը հասնում է մինչեւ 64 սմի-ի, իսկ քաշը՝ 6 կգ-ի։ Նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են ծառերի վրա, վարում են առավելապես գիշերային կենսակերպ, ցերեկները շատ են քնում։











