Կուբայի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված կանադահայ գործարար Սու Թոքմաքջյանն ազատ է արձակվել փետրվարի 21-ին՝ բանտում անցկացնելով ընդամենը 5 ամիս։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը։
Tokmakjian Group ընկերությունը Կուբայում զբաղվում էր տրանսպորտային միջոցների, լեռնահանքային եւ շինարարական սարքավորումների մատակարարումներով։ Ընկերության տարեկան շրջանառությունը անցնում էր 80 մլն դոլարից։ Կուբայի դատախազությունը Թոքմաքջյանին մեղադրել էր պետական մարմինների հետ «կոռուպցիոն մեխանիզմների օգտագործման», առանց իշխանությունների թույլտվության ֆինանսական միջնորդության, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու, հարկերից խուսափելու մեջ։
74-ամյա հայ գործարարը Կուբայում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել
Այդ ընկերությունը փակվել է 4 տարի առաջ, իսկ նրա տերն ու այլ ղեկավարներ կալանավորվել էին եւ ազատազրկվել տարբեր ժամկետներով։











