Կիեւում տեղի է ունենում Արժանապատվության երթը, որին մասնակցում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԵՄ առաջնորդները։
Մասնավորապես, երթին մասնակցում են Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը, Մոլդովայի նախագահ Նիկոլաս Տիմոֆտին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Սոլավկիայի նախագահ Անդրեյ Կիսկան, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Ինչպես հաղորդում է ՈՒՆՆ-ն, մայրաքաղաքի հյուրերը Պորոշենկոյի հետ դիտել են «Ներկայություն. Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի ագրեսիայի ապացույցները» խորագրով ցուցահանդեսի էքսպոզիցիաները, որը բացվել է Կիեւի Միխայլովսկի հրապարակում։
Երթը կավարտվի Անկախության Մայդանում խաղաղության աղոթքով եւ Երկնային հարյուրյակի զոհված հերոսների հիշատակի հարգումով։
Ուկրաինայում արդեն մի քանի օր միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված Մայդանի հաղթանակի տարեդարձին։ Այսօր՝ փետրվարի 22-ին լրանում է մեկ տարին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան 328 ձայներով հավանություն տվեցլ Վիկտոր Յանուկովիչին երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու որոշմանը։











