Ուկրաինայի Խարկով քաղաքում, այսօր՝ փետրվարի 22-ին, Արժանապատվության երթի ժամանակ պայթյուն է որոտացել։ Տեղի իրավապահների խոսքով՝ զոհվել է 3 մարդ, մոտ 10 մարդ վիրավորվել է, այդ թվում մեկ ոստիկան, հաղորդում է ՈՒՆՆ-ն։
Երթի մասնակիցներն ուղեւորվել են Խարկովի կենտրոնում գտնվող սպորտի պալատ։ Մոսկովյան պողոտայում, մետրոյի «Մարշալ Ժուկովի» կայարանի մոտ բազմության մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։
«Ականատեսների խոսքով՝ պայթուցիկ սարքը նետվել է երթի կոտով անցնող մեքենայից»,-ասված է Խարկովի քաղաքային խորհրդի հաղորդագրությունում։
Խարկովի ոստիկանությունում կասկածում են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։











