Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն այսօր՝ փետրվարի 23-ին, բոյկոտեց ԱԺ քառօրյա նստաշրջանը:

«Հաշվի առնելով Հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ հայտարարում ենք, որ բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանը եւ լքում ենք դահլիճը: Առաջիկայում հստակ, պարզ կներկայացնենք մեր քայլերն ու ռազմավարությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Նախքան ԱԺ նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցությունը նիստ էր հրավիրել, որին չէր մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ականները կտրականապես հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին: