Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում Բարեկենդանին հաջորդող Մեծ պահքից առաջ ակտիվիստները այրել են ավանդական խրտվիլակը։ Այս տարի խրտվիլակի դերում «հանդես է եկել» Ուկրաինայի նախկին  նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Այս մասին գրում է «Խարկով» լրատվական գործակալությունը ։

Նախօրեին Յանուկովիչը հայտարարել էր, որ երկրում կենսամակարդակի անկման եւ խաղաղ քաղաքացիների շրջանում աճող զոհերի պատճառով ցանկանում է  վերադառնալ Ուկրաինա եւ վերջ տալ պատերազմին։

Ակտիվիստները ցույց չեն տվել իրենց դեմքը. նրանք եղել սեւ դիմակներով եւ ջահերով հրկիզել են Յանուկովիչի խրտվիլակը։

Ավելի վաղ Ուրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Յանուկովիչը Ուկրաինա վերադառնալու միայն երկու ճանապարհ ունի. կամ նա պետք է ղեկավարի բողոքի շարժումը կամ բանտ նստի։ Պորոշենկոյի խոսքով՝ Յանուկովիչի «երկրորդ գալուստը» դրական ազդեցություն կունենա Ուկրաինայի, բայց ոչ Յանուկովիչի համար։