«Եթե ընդդիմության քունքին ատրճանակ են դրել եւ ասում են՝ հեռացի՛ր, թե չէ վատ կլինի, իսկ մենք չգիտենք, թե ինչ պատասխանել կամ ինչպես խլել այդ ատրճանակը, նշանակում է մենք իրավունք չունենք մարդկանց հանրահավաքների տանել»... Հայաստանում առնվազն մի 20 տարի դեռ իշխանափոխություն չի լինի։ Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսքով՝ հակառակը հուսալ չի կարելի, քանի որ երկրում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, ընդդիմություն, որը գիտի թե ինչ եւ ոնց կանի, եթե գա իշխանության, եւ դա կարող է բացատրել ժողովրդին։
«Սա առաջին։ Երկրորդ, ընդդիմության գերառաջնորդներին պետք է փոխարինել գերթիմերով։ Դա պատահական չէ. վերջին 20 տարիների ընթացքում այդ առաջնորդներից յուրաքանչյուրի ծնկներն ամենավճռորոշ պահին դողում էին։ Իսկ Ինչու՞։ Որովհետեւ նրանք չգիտեին, թե ինչպես է պետք վարվել միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Իսկ ո՞վ է նրան առհասարակ նման իրավունք տվել։ Ո՞վ է նա ընդհանրապես։ Արքա՞, աստվա՞ծ, տիրակա՞լ։ Այսօր անում եմ հանրահավաք, վաղը չեմ անում... Ո՞վ է քեզ իրավունք տվել այսպիսի խաղեր խաղալ։ Ո՞մ տեղն ես քեզ դրել։ Սակայն նրանց մեղադրել էլ չի կարելի։ Մեկ մարդը հազար կգ քաշով ծանրաձող չի բարձրացնում։ Դա կարելի է անել միայն համատեղ։ Ես չեմ ասում, թե ընդդիմությունը չպետք է առաջնորդ ունենա։ Չպետք է լինեն գերառաջնորդներ, որոնք միշտ եւ բոլոր հարցերում իրավացի են։ Ինչպես նաեւ չպետք է լինեն մարդիկ՝ պատրաստ ամեն գնով դա ապացուցել։ Սակայն որտե՞ղ է այդ թիմը։ Ընդդիմությունը նույնիսկ չի կարողանում մի քանի լիազոր անձ հավաքել ամեն ընտրատեղամասի համար։ Չէ՞ որ բոլորն էլ գիտեն, որ ձայները պետք է ոչ միայն հավաքել, այլ նաեւ պահել։ Իսկ եթե չեք կարողանում պահել, նշանակում է, դուք խաբում եք ժողովրդին։
Իսկ հիմա, եթե ընդդիմության ճակատին ատրճանակ են դեմ տվել եւ ասում են՝ հեռացի՛ր, թե չէ վատ կլինի, իսկ մենք չգիտենք, թե ինչ պատասխանենք կամ ինչպես խլենք այդ ատրճանակը, ուրեմն իրավունք չունենք մարդկանց հանրահավաքների տանել։ Մենք իրավունք չունենք նաեւ նվնվալ, թե իշխանությունը դաժան է եւ կոպիտ։ Այո, այն դաժան է եւ կոպիտ։ Եւ այդպիսին էլ կմնա, եթե դուք, եթե մենք միասին՝ իբրեւ ընդդիմություն, չփակենք նրա ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։











