Գիտնականները բացահայտել են, որ մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի ունեցած ազդեցությունը կարող է հանել օքսիտոցին հորմոնը։

Մասնագետները փորձեր են կատարել առնետների վրա, որոնց գլխուղեղ մեծ քանակությամբ  օքսիտոցին են ներկարկել։ Ներարկումից հետո կենդանիներին մեծ չափաբաժնով ալկոհոլ են տվել։ Մարդու համար այդ չափաբաժինը համարժեք է մեկ լիտր գինուն։

Առնետներին երկար ժամանակ ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ նրանց վարքի մեջ ոչինչ չի փոխվել. Օրգանիզմի ռեակցիան արտաքին միջավայրին մնացել է նույնը, ինչպես որ նախքան ալկոհոլ ընդունելը, գրում է Informing-ը։

Մասնագետները կարծում են, որ սա կարող է կապ ունենալ գամմաամինա- կարագաթթվի ռեցեպտորի առաջացրած արգելափակող ազդեցության հետ։ Գիտնականները վստահ են, որ հետազոտությունները կօգնեն ապագայում օքսիտոցինի հիմքի վրա ալկոհոլիզմի դեմ դեղամիջոց ստեղծել։