Հազվադեպ հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավիթ Ադամյանին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում:

Ինչպես տեղեկանում ենք «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից, Դավիթի մոտ 2013թ. հունիսին կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա:

«Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարել է քայլել եւ չէր կարողանում նույնիսկ պառկել: Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող եւ հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տեւում: 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2x1,4x1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ

Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկել են տարբեր կլինիկաներ եւ բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվել է Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվել է եւ ստացել երկարատեւ ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձել է հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:

Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ:

2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվել է ուռուցք, այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն եւ ռադիոթերապիա Ֆրանսիայում:

Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության եւ մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90 հազար եվրո: Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:

Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:

Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված.

AMD-003179397001

USD-003179397002

EUR-003179397003

Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում»,- ասվում է հայտարարությունում: