Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին իր անցյալի գաղջ հիշողություն է անվանել: Փաշինյանը նման հայտարարություն է արել Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 24-ին:
«Նախորդ ուրբաթ իմ օրինագծի քննարկման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ՀՀԿ ներկայացուցիչները ծափահարեցին: Կարծում եմ, նման արձագանքն ի հայտ է եկել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնի շփումների շնորհիվ, որի մասին Տեր_պետրոսյանը հայտարարել է իր վերջին բաց նամակում:
Դրա հետ կապված ուզում եմ հայտարարել, որ քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք վկայակոչում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, ինձ համար անցյալ են: Ինձ համար դրանք գաղջ անցյալի հիշողություններ են»,-հայտարարել է Փաշինյանը:











