Ծովախեցգետնի եւ ութոտնուկի դաժան պայքարն անտարբեր չի թողել սոցիալական ցանցերի օգտատերերին: Ընդամենը երկու օրվա ընթացքում համացանցում հայտնված տեսանյութն ավելի քան 2 մլն մարդ է դիտել: Այս մասին գրում է Lifenews-ը:
Մահացու պայքարը բջջային հեռախոսով նկարահանել է Ավստրալիայի բնակչուհին: Նա զբոսնելիս է եղել ծովափին, երբ տեսել է, թե ինչպես է հանկարծ ութոտնուկը դուրս թռել քարից տակից եւ հարձակվել խոշոր ծովախեցգետնի վրա: Մի քանի վայրկյան անց ութոտնուկն իր զոհին ջուրն է տարել:











