ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավտոքարշակը «մինիվեն» մեքենայով հանդերձ հետապնդել է հանցագործին ողջ Կարմիր հրապարակի տարածքով ։ Այս մասին գրում է Lifenews-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Ըստ այդ աղբյուրների՝ վարորդը փորձել է փախչել ավտոքարշակի տիրոջից, քանի որ նրանց մեջ վեճ էր ծագել։ Ինչպես պարզվել էր հետագայում, տղամարդը գողացել էր ավտոքարշակը իր ծանոթից, որի հետ նրանք Լիպեցկի շրջանից ավտոբուս էին տեղափոխում Մոսկվա։
Ոստիկանության աշխատակիցները «գազել» մեքենան հետապնդելիս անցել են ողջ Կարմիր հրապարակով։ Վարորդին արդյունքում ձերբակալել են եւ տարել ոստիկանության բաժանմունք, որ հա հայտնել էր, որ մեքենան տարհանել է այն ընկերության պատվերով, որի համար աշխատում է։ Սակայն ավտոքարշակի իրական տերը կատարվածի մասին անմիջապես տեղյակ էր պահել ոստիկանությանը։
Զարմացած զբոսաշրջիկների աչքերի առաջ ոստիկանները հետապնդել են չարագործին ողջ Կարմիր հրապարակի տարածքով։











