Լոնդոնյան Wellcome Collection թանգարանում «Քրեագիտություն. հանցագործության անատոմիա» (Forensics: The anatomy of crime) անվանումով ցուցահանդես կբացվի՝ նվիրված դատական բժշկության պատմությանը:

Կներկայացվեն արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, բժշկական գործիքներ, ինչպես նաեւ սպանված կամ ինքնասպանություն գործած մարդկանց ներքին օրգաններ: Ըստ The Guardian-ի, ցուցահանդեսը կմեկնարկի փետրվարի 26-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 21-ը:

Wellcome Collection-ը, մասնավորապես, կցուցադրի չորս անգամ դանակահարված լյարդ: Ըստ Lenta-ի, հայտնի է, որ XIX դարում Բրիտանիայում բնակված աղջկան մահացու հարվածներ է հասցրել նրա եղբայրը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Wellcome Collection թանգարանը նաեւ 1787 եւ 1788 թվականների հրատարակության լոնդոնյան մարմնավաճառների կատալոգներ էր ձեռք բերել: Դրանցում ներկայացված է Քովենթ Գարդեն շրջանում աշխատող կանանց ցուցակը՝ նրանց անուններով կամ կեղծանուններով, հասցեներով կամ ծառայությունների գներով: