Աֆղանստանի մայրաքաղաքում փետրվարի 26-ի վաղ առավոտյան մահապարտ-ահաբեկչի կողմից հարձակման է ենթարկվել Թուրքիայի դեսպանատան մեքենան, որի հետեւանքով սպանվել է թուրք զինվորական։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Քաբուլում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների մեքենայի դեմ հարձակում է գործել մահապարտ-ահաբեկիչը՝ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայով մխրճվելով դեսպանատան մեքենայի մեջ։

Մեքենայի մեջ գտնվող մեկ զինվորական սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Նշվում է, որ հարձակման հետեւանքով մահացել է նաեւ դեպքի վայրով անցնող քաղաքացիական անձ։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը։