Համացանցում մեծ տարածում է գտնում ամերիկացի Ալեն Զդերադի մասին հուզիչ տեսանյութը, որը «բիոնիկ աչքերի» շնորհիվ երկար տարիներ ի վեր առաջին անգամ տեսել է սիրելի կնոջը:
Ըստ ТСН-ի, դեռեւս 20 տարի առաջ տղամարդու տեսողությունը սկսում է վատանալ: Նրան պիգմենտային ռետինիտ կոչվող աչքերի հիվանդություն են ախտորոշում: Ներկայում այդ հիվանդության արդյունավետ բուժում գոյություն չունի: 10 տարվա ընթացքում Ալենն ամբողջությամբ կորցնում է տեսողությունը:
Second Sight («Երկրորդ տեսողություն») անվանումով համակարգի օգնությամբ կլինիկական հետազոտություններից հետո, սակայն, ամերիկացին հնարավորություն է ստանում կրկին տեսնել մարդկանց եւ առարկաների ուրվագծերը:
Հատուկ սարքի օգնությամբ նա կարողանում է նաեւ տեսնել կնոջը: Մայո կլինիկայում, որտեղ մշակել են այդ սարքը, այն կոչում են աչքի բիոնիկ իմպլանտ: Այն լուսային ալիքի ազդանշաններ է ուղարկում տեսողական նյարդին՝ շրջանցելով վնասված ցանցաթաղանթը:
Մի քանի օրվա ընթացքում թոշակառուի մասին տեսանյութը YouTube-ում ավելի քան 230 հազար դիտում է ունեցել:











