Խավարասերները ամենազզվելի ու տհաճ միջատներից են, որոնց ոչ ոք ուրախ չէ տեսնել, բայց ոչ այս մեկը, որը ստիպել է հասուն տղամարդկանց խմբին զարմանքիչ ճչալ:
Բանն այն է, որ այս խավարասերը գարեջուր է խմում: Կամ գարեջուրն էր շատ համեղ եղել, կամ էլ խավարասերն էր ծանր օր ունեցել, որ նրան չեն վախեցրել ոչ տեսախցիկը, ոչ ուրախությունից բղավող տղամարդիկ, եւ նա հանգիստ շարունակել է ձգվել դեպի գարեջրի բաժակը:











