Իռլանդական Դրոհեդա քաղաքում հետաքրքիր դեպք է գրանցվել: Բարի առջեւից ավտոմեքենա գողանալ փորձող տղամարդն աղյուսով ապակին կոտրելիս իրեն նոկաուտի է ենթարկել. ապակու ուղղությամբ նետված աղյուսը հետ է շպրտվել եւ դիպել գողի գլխին, ինչի արդյունքում հանցագործը ոստիկանների ձեռքն է ընկել:
Փողոցի տեսահսկման խցիկները նկահարանել են «Մերսեդես»-ի գողության փորձը: Lifenewsի փոխանցմամբ, որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է հանցանքի վայր եւ փորձել ավարտին հասցնել սկսածը:
Աղյուսի հարվածից հետո գետնին ուշագնաց ընկած տղամարդուն հայտնաբերել է «Մերսեդես»-ի սեփականատերը՝ Ջերրի Բրեդին: Երբ նա գողին հարցրել է, թե ինչ է պատահել, վերջինը պատասխանել է, որ հարձակման զոհ է դարձել, սակայն հրաժարվել է ոստիկանություն կանչել: Բայց Ջերրին նկատել է իր ավտոմեքենայի վնասվածքները եւ հասկացել, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
Նա դիտել է բարի պատին գտնվող տեսահսկման խցիկների ձայնագրությունը եւ ոստիկանություն կանչել: Համացանցում հայտնված տեսանյութը երեք օրվա ընթացքում ավելի քան 1.5 մլն մարդ է դիտել:











