Հետաքննությունը պարզել է Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանի եւ նրա համախոհների երթուղու մի մասը, որով նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի: Այդ տեսանյութը երեքշաբթի հրապարակել է ռուսական LifeNews կայքը :

Դատելով տեսախցիկների տեսագրություններից՝ սպանությունից անիջապես հետո մեքենան Մեծ Կրասնորեցկի կամրջից թեքվել է աջ՝ դեպի Բոլոտնի փողոց: Այնտեղի մեքենան մեծ արագությամբ ուղղվել է դեպի Մեծ Կամեննի կամուրջ, որտեղ արգելակել է՝ առաջ թողելով հետիոտներին եւ անցում  կատարել դեպի ձախ շարք:

Մեծ Կամեննի փողոցից մեքենան, թեքվելով աջ, մեկ րոպե անց հայտնվել է Տվերսկի փողոցում եւ ուղղվել դեպի Պետական դումայի շենք Օխոտնի ռյադի փողոցով: Հասնելով Մեծ Դմիտրովկային՝ մեքենան անհետացել է մեծ հոսքի մեջ:

Պաշտոնապես ՆԳՆ-ից չեն հաստատել, որ մեքենայի  մեջ եղել է հենց Նեմցովի մարդասպանը:

Ի սկզբանե թյուր կարծիք կար, թե Նեմցովին սպանել են կրա կողքով անցնող մարդատար մեքենայից: Հետագայում պարզվեց, որ սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները, չնայած, որ բուն կատարվածը չի երեւում ձյուն մաքրող մեքենայի պատճառով, որն այդ պահին անցնելիս է եղել կամրջով: