Համացանցում հետաքրքիր տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես են կործանիչի օդաչուները թռիչքի ընթացքում միմյանց շոկոլադ փոխանցում: Եվ դա տեղի է ունենում հսկայական արագության եւ բարձրության պայմաններում:
Ըստ ТСН-ի, տեսանյութը դիտողները կարող են ականատես լինել, թե ինչպես է հայտնի ընկերության շոկոլադը «լողում» խցիկում: Դա տեղի է ունենում այն բանի արդյունքում, որ օդաչուները հսկայական արագության ժամանակ փոխում են կործանիչի թռիչքի անկյունը:
Առայժմ անհայտ է, արդյո՞ք այդ տեսանյութը կոմերցիոն նպատակ է հետապնդու, թե՞ նկարահանվել է զվարճանալու համար: Սակայն նման զվարճանքի արժեքը 100 մլն դոլար է, քանի որ մոտավորապես այդքան արժե ամենաէժան կործանիչը:











