YouTube-ում կարճ տեսանյութ է տեղադրվել, որը, վստահաբար, կստիպի ժպտալ նույնիսկ այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում: Հոլովակի հերոսուհին երկնագույն զգեստով եւ կեղծամով Պեպպա Լաս անունով այծն է:

Ըստ Lifenews-ի, կենդանու տիրուհին գրել է, որ «Սառը սիրտը» մուլտֆիլմի հերոսուհի Էլզային է պատկերել: Ժապավենի սյուժեի համաձայն, Էլզան թագավորի դուստր է եւ ձյուն եւ սառույց ստեղծելու մոգական ունակություն ունի: Սակայն պատահաբար անեծք է դնում թագավորության վրա եւ դրա բնակիչներին մշտական ձմեռվա դատապարտում:

«Ես Էլզան եմ: Եվ ես ձյանը հրամայում եմ հեռանալ»,- տեսանյութում այծի մայունն այսպես է մեկնաբանել տիրուհին: Ամենայն հավանականությամբ, կինը հոգնել է երկարատեւ ձմռան ցրտերից եւ որոշել է արտասովոր եւ ուրախ ձեւով արագացնել գարնան գալուստը: