ԱՄՆ-ի բնակիչն ամուսնության առաջարկություն անելու համար շատ հետաքրքիր եւ ռոմանտիկ միջոց է ընտրել: Նա մեկ տարի շարունակ իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել:

Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի բնակիչ Դին Սմիթը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ընկերուհին նրան ամուսնության առաջարկության մասին YouTube-ում մի քանի հուզիչ տեսանյութ է ցուցադրել:

Այդ ժամանակ՝ 2014 թվականի հունվարի 8-ից, աղջկա ծննդյան տարեդարձից, Սմիթը սկսել է տեսանյութը նկարահանել, որտեղ ամեն օր սիրո խոստովանությամբ եւ ամուսնության առաջարկությամբ ցուցանակով է հայտնվել: Ընդ որում, երիտասարդն իրեն նկարահանել է հնարավոր բոլոր վայրերում. լոգարանում, նախաճաշի ժամանակ, մեքենա վարելիս եւ այլն:

Ըստ Informing-ի, ուղիղ մեկ տարի անց երիտասարդ զույգը ծնողների հետ գնացել է Կարիբյան ծովի Արուբա կղզի՝ հանգստի, որտեղ Դինը Ջենիֆերին ցուցադրել է սիրո 365 խոստովանությամբ տեսանյութը: Հոլովակի ավարտից հետո Սմիթն արդեն պաշտոնապես խնդրել է սիրելիի ձեռքը: