Ամերիկյան Հյուսիսային Քարոլինայի նահանգում մարտի 9-ին ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով տուժել է ավելի քան 60 մարդ:
Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: 54 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել Գալիֆաքս քաղաքում, որի հետեւանքով գնացքի գլխավոր վագոնը շրջվել է, իսկ նրան հետեռւող վագոնները դուրս են եկել ռելսերից:
Տարբեր տվյալներով՝ գնացքում եղել է 220-230 մարդ:











