Չինացի ինժեներները հեղուկ մետաղից ստեղծել են ինքնատեղաշարժվող շարժիչ, որը T-1000 տերմինատորի յուրօրինակ նախատիպն է։ Այս մասին գրում է New Scientist-ը։
Մեքենան բավականին պարզ կառուցվածք ունի. դա գալիումի հալեցված կաթիլ է՝ թիթեղի եւ ինդիումի խառնուրդով։ Եթե սարքը ընկղմեն սովորական աղի լուծույթի մեջ, հետո ավելացնեն ալյումինե տաշեղներ (իբրեւ վառելիք), ապա կաթիլը կսկսի շարժվել։ Մոտ մեկ ժամ այն պտտվում է բաժակի եզրով։
Հետագա փորձերը երկու մեխանիզմ են առանձնացնում։ Քաշման մի մասը լիցքավորված դիսբալանս է ստեղծում, որից կաթիլի առաջին եւ հետին եզրերի միջեւ առաջանում է ճնշման փոփոխություն, որը այն առաջ է մղում։ Բացի այդ աղի լուծույթի հետ ալյումինի շփումից գոյանում են ջրածնի պղպջակներ, որոնք մեքենային լրացուցիչ արագություն են հաղորդում։
Բացի այդ, եթե կաթիլը երկար ժամանակ անշարժ պահեն, այն վերածվում է պոմպի, որը վայրկյանում 50 մմ ջուր է քաշում։ «Սա ինքնուրույն էներգիայով աշխատող աշխարհում առաջին պոմպն է»,- հայտարարել է Պեկինի Ցինխուա համալսարանի մասնագետ Ձին Լյուն։











