Սիդնեյի 22-ամյա բնակիչ Ջարեդ Սմիթը սարսափահար է եղել, երբ եգիպտացորենի փաթիլներով տուփի մեջ կենդանի օձ է հայտնաբերել: Երիտասարդը նկարահանել է սողունին եւ փրկարարներ կանչել: Բարեբախտաբար, ո՛չ Ջարեդը, ո՛չ էլ օձը չեն տուժել:
Ըստ Daily Telegraph-ի, տեսանյութում երեւում է, թե ինչպես է խոշոր օձը հարմարավետ տեղավորվել ստվարաթղթե տուփի մեջ, իսկ վրդովված ավստրալացին բարձրաձայն հայհոյում է:
Միաժամանակ, նա չի համարձակվում ինքնուրույն օձին մի կողմ քշել: Ըստ Vesti-ի, դեպքի վայր ժամանած փրկարարները օձին բաց են թողել մոտակա թփերում:











