Ամերիկացի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռոբերտ Սքեյլզը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ միայն ռուսներին սպանելով ԱՄՆ-ը կարող է օգնել Կիեւին՝ հաղթել Դոնբասի հակամարտությունում:

«Ուկրաինայում արդեն ամեն բան որոշված է: Միակ բանը, որով ԱՄՆ-ը կարող է որեւէ կերպ ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա եւ կոտրել դրա ընթացքը, ռուսներին սպանելն է: Սպանել այնքան շատ ռուսների, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցները չկարողանան թաքցնել փաստը, որ ռուսները հայրենիք են վերադառնում դագաղներում»,-ասել է Սքեյլզը:

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ դա տեղի չի ունենա, քանի որ, նրա խոսքով, ամերիկյան կողմից աջակցության մակարդակը թույլ չի տալիս Կիեւի զորքերին «հակահարձակում կազմակերպել 12-հազար ռուս զինվորների դեմ», հաղորդում է Lenta.ru-ն:

Ռոբերտ Սքեյլզը Վյետնամի պատերազմի վետերան է: 2000 թվականին նա պաշտոնաթող է եղել եւ հիմա աշխատում է որպես ռազմական վերլուծաբան: