Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան, Երեւանի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցի եւ Գյումրիի երեխաների տան բնակիչներն ունեն նոր անվասայլակներ: Իտալական եւ հունական արտադրության 62 անվասայլակները նրանց է նվիրել Գրանդ Քենդի ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը:
Ծրագրի արժեքը 16 միլիոն դրամ է: Նոր Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասել է, որ ըստ բժիշկների, անվասայլակները բավական հարմարավետ են եւ հեշտ են օգտագործման համար: Իսկ N 17 հատուկ դպրոցի ղեկավարությունը վստահեցրել է, որ կրթօջախն անվասայլակների պակաս այլեւս չունի:











