Google ընկերությունն iOS-ի համար Calendar հավելված է թողարկել: Այն կարելի է անվճար ներբեռնել App Store-ից:
Android-ի համար հավելվածը թողարկվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Այն ունիվերսալ օրագիր է, որտեղ, բացի օրացույցից, նաեւ տեղեկություններ են հայտվում իրադարձությունների մասին, որոնք դուրս են բերվել, ասենք, Gmail-ի նամակներից:
Ըստ Vesti-ի, հավելվածն ունիվերսալ չէ, այնպես որ iPad-ի օգտատերերը ստիպված են կա՛մ բավարարվել «ոչ ամբողջական էկրանով», կա՛մ սպասել հարմարեցված տարբերակի թողարկմանը:











