Համացանցում ռեկորդներ է սահմանում հոլովակը, որտեղ կանադական WestJet ավիաընկերության ինքնաթիռի ուղեկցորդուհի Քարալի Սեւեջը պարում է ուղեւորների առջեւ: YouTube-ում հենց կանադուհու հրապարակած հոլովակը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3 մլն մարդ է դիտել:

Ըստ Global News-ը, Uptown Funk երգի ներքո պարող Սեւեջը գրել է, որ պատանեկության տարիներին սովորել է Legacy One պարային ստուդիայում, որտեղ երիտասարդներին փողոցային պարեր են սովորեցնում:

«Գլխավոր դասը, որ ես այնտեղ քաղեցի, այն էր, որ պետք չէ ուշադրություն դարձնել, թե ինչպես են քեզ նայում շրջապատող մարդիկ»,- ասել է ուղեկցորդուհին:

Ըստ Vesti-ի, նա նաեւ խոստովանել է, որ օդանավի հրամանատարն ինքն է խնդրել ուղեւորներին «որեւէ հետաքրքիր ձեւով» զվարճացնել: