Իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտ» ՓԲԸ հարյուրավոր նախկին աշխատակիցներ այսօր՝ մարտի 14-ին, նախագահի նստավայրից երթով շարժվեցին դեպի Կառավարություն։
Կառավարության ճանապարհին նաիրիտցիները կանգ առան Ազգային ժողովի եւ ՏԿ ԱԻՆ շենքերի առջեւ՝ «պատասխան» եւ «պարտքի մարում» վանկարկելով։
Նաիրիտցիները բողոքի ակցիան ավարտեցին Կառավարության առջեւ՝ կրկին մնալով առանց աշխատավարձերի մարման վերաբերյալ որեւէ երաշխիքի։
Նշենք, որ աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ՝ «Նաիրիտի» աշխատակիցներ կհավաքվեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ մարտի 17-ին՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում՝ նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելու ակնկալիքով։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:











