Osmo ընկերությունը iPad համար ոչ սովորական հավելված է թողարկել՝ Masterpiece անվամբ։ Հավելվածը կարողանում է յուրաքանչյուր նկար դասավորել գծերի հաջորդականությամբ այնպես, որ հնարավոր է նկարել թղթի վրա՝ ստանալով գլուխգործոցի ճշգրիտ պատճենը։

Նկարելու համար անհրաժեշտ է iPad-ն այնպես տեղադրել, որ թուղթը լինի նրա տեսախցիկի տեսադաշտում։

Կարելի է նկարել ինչպես նկարը, այնպես էլ, օրինակ, լուսանկարը։ Այսպիսով կարելի է ուրախացնել ընկերներին՝ նվիրելով նրանց իրենց դիմանկարը, նույնիսկ եթե դուք նկարել չգիտեք։

Այս ծրագիրը շատ հարմար է երեխաներին նկարել սովորեցնելու համար։ Ծրագրի մշակողները նշում են, որ նկարի կամ լուսանկարի վերանկարելով կարելի է շատ արագ վարժեցնել ձեռքը նկարելուն։

Հավելվածն օգտագործելու համար անհրաժեշտ է հատուկ հենակ որն րժե 80 դոլար։