Չինական Չժենցզյան գավառում տեղի ունեցած տրանսպորտային պատահարի արդյունքում միլիոնավոր մեղուներ, որոնց փեթակներով փոխադրում էին մեքենաներից մեկով, ազատություն են ստացել: Պատահարի ականատեսները միջադեպի տեսանյութը հրապարակել են համացանցում:
Ոստիկանները ստիպված են եղել փակել ավտոմայրուղին: Մեղուներն այնքան շատ են եղել, որ նրանց արագ փեթակներում հավաքել չի հաջողվել:
Մեղուներին փոխադրող մեքենայում գտնվողները մի քանի ժամ են վատնել՝ միջատներին կրկին փեթակում հավաքելու համար: Տուժածների մասին չի հաղորդվում:











