Դենիս անունոց տաքսան, որը մինչեւ վերջերս համարվում էր իր ցեղատեսակի մոլորակի ամենագեր ներկայացուցիչը, 20 կգ-ով նիհարել է՝ հրաժարվելով պիցցայից եւ համբուրգերից: Տիրուհին երկու տարի է ծախսել՝ շանն արագ սննդից հրաժարվել ստիպելու համար:

CBS-ի հաղորդմամբ, Բրուք Բերթոնը Դենիսին իր հորեղբորից վերցրել է 2013 թվականին: Տղամարդը շանը կերակրել է այն ամենով, ինչով ինքն է սնվել: Անառողջ սննդի հետեւանքով շունն ավելի քան 25 կգ է կշռել (տաքսաների համար միջին քաշը 9 կգ-ն է): Ճարպակալման հետեւանքով շունը մահվան եզրին է եղել:

Ըստ Vesti-ի նոր տիրոջ մոտ Դենիսը ստիպված է եղել հարմարվել շների համար նախատեսված չոր կերին եւ երկարատեւ զբոսանքներին: Սկզբում կենդանին դեպրեսիա է ունեցել, բայց հիմա ուրախ-զվարթ վազում է գնդակի եւ սկյուռիկների հետեւից:

Երկու տարվա ընթացքում 20 կգ կորցնելու հետեւանքով Դենիսի մոտ մաշկային ծալքեր են առաջացել: Կենդանին ստիպված է եղել մի քանի վիրահատություն տանել՝ մորթի ավելորդ հատվածներից ազատվելու համար: Դրանք ամերիկուհուն գրեթե 3 հազար դոլար են արժեցել: