Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել YouTube-ում հրապարակված հոլովակը, որի հերոսը սիրառատ գոմեշն է: Կենդանին փորձել է «համբուրել» իրեն հյուրասիրող կնոջը:

Ըստ RG-ի, տեսանյութում երեւում է, թե ինչպես է գոմեշը քայլում ավտոմեքենայի կողքից, որում գտնվող կինը հյուրասիրում է նրան: Այնուհետեւ կենդանին գրեթե ամբողջությամբ ներս է մտցնում գլուխն ու փորձում «համբուրել» աղջկան՝ շնորհակալություն հայտնելու համար:

«Պարզվեց՝ գոմեշը չափազանց ընկերասեր է»,- տեսանյութը մեկնաբանել է Քերոլայն Էվանսը: