Երիտասարդ հայրը YouTube-ում աստղ է դարձել: Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչն իր երեխաների համար Օլիմպիական խաղեր է կազմակերպել՝ տան հարեւանությամբ բոբսլեյի մայրուղի ստեղծելով: Այդ մասին տեսանյութն արդեն 800 հազար մարդ է դիտել:

Ջոզեֆ Կոլոնջելոն բակում ձյունից եւ սառույցից սահադաշտ է ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան ամբողջությամբ զգալ ցուրտ եւ ձյունառատ ձմռան հաճույքը: Սահադաշտն առաջինը փորձարկել է նրա փոքրիկ դուստրը՝ շողալով երջանկությունից: Նրան հետեւել է հայրը, իսկ հետո հերթը հասել է որդուն: Դատելով ուրախ դեմքերից եւ տիրող մթնոլորտից՝ երեխաները գնահատել են հոր նախաձեռնությունը:

Ամեն դեպքում, ըստ RG-ի, տղամարդու մտահղացումը միանշանական արձագանք չի գտել օգտատերերի շրջանում: Շատերը գովաբանել են երեխաների համար տոն ստեղծելու՝ հոր նախաձեռնությունը, ոմանք էլ, սակայն, քննադատել են Ջոզեֆին: