Ավստրալական Վիկտորիա նահանգի բնակիչն այգում իր շների հետ զբոսնելիս կոալաների միջեւ արտասովոր մարտի ականատես է եղել: Ավստրալացին որոշել է զվարճալի կադրերը հրապարակել YouTube-ում:
Ըստ Lifenews-ի, հետաքրքիր է, որ պարկավորներն այնքան տարված են եղել մարտով, որ անգամ ուշադրություն չեն դարձրել իրենց հետեւողներին: Կադրերում երեւում է, թե կոալաներն ինչպես են իսկական մարտիկների նման հարաբերություններ պարզում:
Ավստրալիայի տխրահռչակ այս նահանգում 700 կոալաներ են ոչնչացրել: Իշխանությունների հավաստմամբ, հակառակ դեպքում կենդանիներին տանջալից մահ էր սպառնում քաղցից:











