Թայլանդի բնակիչներից մեկը բջջային հեռախոսով իսկական թրիլլեր է նկարահանել. տղամարդը հսկայական կոբրայի եւ հինգ շների դաժան մարտի ականատես է եղել:
Կադրերում երեւում է, թե ինչպես են շները շրջապատում մի քանի մետր երկարությամբ օձին եւ մասնատում նրան:
Ըստ Lifenews-ի, դատելով իրադարձությունների զարգացումից՝ դժվար է պատկերացնել, որ սողունին հաջողվել է դիմակայել: Մի քանի օրվա ընթացքում Թայլանդում նկարահանված տեսանյութն ավելի քան 400 հազար մարդ է դիտել:
Հավելենք, որ թագավորական կոբրան աշխարհի ամենախոշոր եւ վտանգավոր թունավոր օձերից է: Տարբեր տվյալներով, կոբրայի խայթոցից տարեկան մինչեւ 25 հազար մարդ է մահանում:











