YouTube-ում տարածվել է հոլովակը, որում ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական թղթի թերթով գարեջրի շիշ բացել:

Հոլովակի հեղինակների խոսքով, թերթը հարկավոր է մի քանի անգամ ծալել, որպեսզի նեղ եւ ամուր շերտ ստացվի: Այնուհետեւ թղթե «ձողը» հարկավոր է ճկել, «բացիչը» հպել բթամատին եւ սեղմել խցանը: Մի քանի անգամ ծալված թուղթը բավական ամուր է ստացվում, ինչի արդյունքում առանց դժվարության կարելի է բացել խցանը:

Մարտի սկզբին YouTube-ում հրապարակված այս տեսանյութն արդեն 4 մլն դիտում է ունեցել: