Ձգվող շերտասկյուռի մասնակցությամբ տեսանյութը նվաճել է համացանցը: Փոքրիկ կրծողին պատկերող տեսանյութն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Օպերատորին հաջողվել է նկարահանել շերտասկյուռի արթնանալը: Քնատ կրծողը սողում է մահճակալի վրա՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով եւ ձգվելով կամ հորանջելով:











