Հարբած սքեյթբորդիստը YouTube-ի հերոս է դարձել: Տուն հասնելու նրա փորձերը պատկերող հոլովակը շուրջ 1.5 մլն մարդ է դիտել:
Երիտասարդը մի քանի անգամ փորձում է կանգնել սքեյթբորդի վրա եւ հավասարակշռություն պահպանել, սակայն ընկնում է: Իսկ սքեյթբորդը հայտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում, որին հարվածում է առաջին իսկ մեքենան:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ընկնելուց մի քանի րոպե առաջ երիտասարդը դուրս է գալիս բարից եւ, ամենայն հավանականությամբ, գերագնահատելով իր ուժերը, չափից շատ խմած: Հոլովակը նկարահանող տղամարդը երիտասարդին նույնիսկ առաջարկում է տաքսի պատվիրել, սակայն ոչ սթափ վիճակում գտնվող սքեյթբորդիստը որոշում է ինքնուրույն տուն հասնել:











