«Մարզադաշտից դուրս» հաղորդման հյուրն այս անգամ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է: Մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում տեղի կունենա ֆուտբոլիստի 60-ամյակին նվիրված ընկերական խաղ ԽՍՀՄ-ի և աշխարհի հավաքականների միջև:

Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ որոշվեց անցկանցնել ըներական հանդիպում հենց ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների միջև:

Ի սկզբանե մտածում էինք, որ դա կլինի ԽՍՀՄ-ի և Հայաստանի հավաքականի միջեւ խաղը, սակայն պատրաստվելու գործընթացը շատ ձգձգվեց և վերջում որոշեցինք, որ այսպես ավելի լավ կլինի: Նման բան դեռ չի եղել: ԽՍՀՄ հավաքականում հանդես են գալիս մարդիկ, որոնց հետ ես խաղացել եմ, ընկերություն եմ արել և շարունակում եմ անել:

ԽՍՀՄ հավաքականի կազմը բավական հեշտ է որոշվել: Գիտեմ՝ բոլորը միանգամից համաձայնվել են գալ: Իսկ ահա աշխարհի հավաքականում հանդես են գալիս ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր Ձեզ հետ չեն խաղացել: Ինչպե՞ս է հաջողվել հետաքրքրել Գատուզոյին, Բոբանին, Ստոիչկովին:

Նրանք իմ ընկերների ընկերներն են: Մենք շատ այլ աստղերի էլ էինք ցանկանում հրավիրել, բայց շատերին հարմար չէր, քանի որ այդ օրերին այլ միջոցառումներ էլ կան:

Հավերժ հարց ֆուտբոլում. ո՞վ է ֆուտբոլի արքան Պելե՞ն, թե՞ Մարադոնան:

Չի կարելի համեմատել նրանց: Պելեն եղել է արքան, բայց Մարադոնան չի զիջում նրան: Այսօր կարելի է նաև Մեսիին դասել նրանց շարքին: Ինձ համար պատմության լավագույն ֆուտբոլիստներն այս երեքն են:

Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

                                                                                                                                                                                                                                                                         

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննսիյանի 60-ամյակին նվիրված խաղին  աշխարհի հավաքականի կազմում խաղալու են Ջենարո Գատուզոն, Մարկո Մատերացին, Խրիստո Ստոիչկովը, Զվոնիմիր Բոբանը, Յարի Լիտմանենը, Ժան-Պյեր Պապենը, Վենսան Կանդելան, Ալդաիրը,  Պատրիկ Բերգերը, Ֆաուստինո Ասպրիլյան, Դարիո Շիմիչը, Մարիո Ժարդելը, Էդիլսոն Դե Սիլվան եւ Սերժինյոն:

 

Վերա Մարտիրոսյան Vera&Football

Լուսակարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am