Համացանցը փոխել է առաջին անգամ համաշխարհային սարդոստայնից օգտված Շվեդիայից 82-ամյա տատիկի կյանքը: Կյորստին Վոլգերսը փորձարկել է Skype-ը, Instagram-ը, Twitter-ը, Tinder-ը, Google-ի որոնողական համակարգի շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ կատարել եւ նույնիսկ հասցրել է պատասխանել Reddit-ի օգտատերերի 2.400 հարցերի, որոնց հետաքրքրել է համացանցից օգտվելու նրա առաջին փորձը:
Ըստ CNET-ի, մինչ այս տարեց կինը երբեք չի օգտնվել համակարգչից: Չնայած դրան՝ վիկինգների երկրի համարձակ ներկայացուցիչը մասնակցել է MyNewsDesk ընկերության գիտափորձին, որի նպատակը բնակչության թվային անհավասարության խնդրի շուրջ ուշադրություն հրավիրելն էր:
Ըստ RG-ի, Կյորստին Վոլգերսն ասել է, որ նախկինում այդպիսի մարդկանց թվին է պատկանել, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, եւ ինքն ակտիվ օգտատեր է դառնալու: Twitter-ում եւ Instagram-ում 100-ից ավելի գրառում կատարելուց եւ նույնիսկ YouTube-ում «Gangnam Style»-ը դիտելուց հետո նա խոստովանել է, որ շատ բան է կորցրել տեխնոլոգիական ձեռքբերումներն անտեսելու պատճառով:











