Ծնողներին հաջողվել է փոքրիկի առաջին բառը, որն ընդամենը 7 շաբաթական է: Մարտի 3-ին YouTube-ում հրապարակված տեսանյութը 3 մլն մարդ է դիտել:

Նորաթուխ մայրը որոշում է խաղալ իր փոքրիկի հետ, եւ միաժամանակ նկարահանել այդ ամենը: Նա մի քանի անգամ ողջունում է երեխային, իսկ վերջինը փորձում է պատասխանել մայրիկին: Երրորդ փորձից երեխային հաջողվում է. տեսանյութում հստակ կերպով լսվում է, որ փոքրիկը «Hello» բառն է արտասանում:

Ըստ RG-ի, մայրը նման բան չէր սպասում. «Ես խոսում էի փոքրիկին հետ եւ զգացի, որ նա փորձում է կրկնօրինակել ինձ: Եվ հանկարծ նա հստակ «Hello» ասաց»,- տեսանյութը նկարագրելիս պատմել է զարմացած մայրիկը:

Հետաքրքիրն այն է, որ սովորաբար երեխաներն առաջին բառերն արտաբերում են 4-5 ամսականում: Իսկ այս փոքրիկը նույնիսկ 2 ամսական չկա: