Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում օպերատորն արձանագրել է ամենից անօգուտ հայտնագործություններից մեկը: Մարտի 12-ին YouTube-ում հրապարակված տեսանյութն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել:
RG-ի փոխանցմամբ, տեսանյութի սկզբում մեքենան մոտենում է դարպասին: Երբ վարորդը մեքենայով մոտենում է դարպասի տակ դրված տախտակներին, դրանք ինքնուրույն բացվում են, մեքենան անարգել առաջ է շարժվում, ինչից հետո դարպասը կրկին փակվում է:
Թվում է՝ ինքնուրույն բացվող դարպասը հետաքրքիր հայտնագործություն է, բայց միանգամայն անօգուտ, քանի որ այն կարող է բացվել հյուր եկած ցանկացած վարորդի ցանկությամբ, իսկ դա նշանակում է, որ այն ոչ մի պրակտիկ օգուտ չի բերի:











