ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության եւ նրա երիտասարդական թեւի անդամները հավաքվել են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ՝ հեղափոխական երգեր երգելու եւ Հայոց պատմությունը հիշելու համար։
Այս մասին ասված է ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության ֆեյսբուքյան էջում։
Դատելով լուսանկարներից՝ ցուցարարները հավաքվել են հյուպատոսարանի մոտ։ «Ավելի քան 100 երիտասարդ էր հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, որտեղ նրանք երգել են մեր ֆիդայիների երգած հայրենասիրական երգերը»,- ասված է հայտարարության մեջ։











