«Կատու-շունը» Ռուսաստանից ստիպել է զարմանալ YouTube-ի հարյուր հազարավոր օգտատերերի, որոնք չեն կարողանում հասկանալ Դեղձ անունով կատվի անտրամաբանական վարքը:

Ըստ Mignews-ի, կատվին նկարահանել է նրա տերը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, թե ինչպես է կենդանին վազում գնդակի հետեւեից եւ աղմուկով շնչում՝ շան նման լեզուն դուրս գցելով:

Տեսանյութը վերնագրված է «Russian cat thinks he's a dog», որը թարգմանաբար նշանակում է «Ռուսաստանից կատուն կարծում է, որ ինքը շուն է»: