Ոստիկանությունն ստացել է Թունիսի Բարդո քաղաքի թանգարանի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես ինքնաձիգներով զինված երկու տղամարդ մտնում են ցուցադրության դահլիճներից մեկը եւ կրակ բացում։

Նրանք երկուսն էլ ոչնչացվել են ուժայինների գործողությունների արդյունքում։ Ահաբեկչության կազմակերպման կասկածանքնով արդեն 20 մարդ է ձերբակալվել։

Քննությունը համարում է, որ առնվազն նրանցից 10-ը առնչություն ունեն տարբեր ծայրահեղական խմբավորումների հետ։

Հարձակումը Բարդոյի թանգարանի վրա տեղի է ունեցել մարտի 18-ին, որի հետեւանքով զհովել է 25 մարդ։ Զոհերի շարքում են զբոսաշրջիկներ Իտալիայից, Կոլումբիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից ու Իսպանիայից։ Մարտի 19-ին հայտնի է դարձել, որ զոհերից մեկը ռուսաստանցի է։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։