Հնդկաստանի իշխանությունները Բիհարի նահանգում կալանավորել են մոտ 300 մարդու այն բանի համար, որ վերջիններս քննությունների ժամանակ օգնել են աշակերտներին արտագրել։
Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվել են աշակերտների ծնողների ու ընկերների տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ նրանք մագլցում են ուսումնական կենտրոնի պատերը, որպեսզի հարցերի պատասխանները փոխանցեն դպրոցականներին։ Ձերբակալվածների մեծ մասը աշակերտների ծնողներն են։
Հանցագործության մեջ ներքաշվել են նաեւ այդ վայրում հերթապահություն անող ոստիկանները։ Նրանց մի մասը կաշառք է վերցրել, որպեսզի չնկատի դպրոցականներին պատասխաններ փոխանցող մարդկանց։
Մոտ 750 աշակերտների հեռացրել են դպրոցներից՝ արտագրելու համար։ 4 դպրոցներում չեղյալ են հայտարարվել քննությունները, հաղորդում է BBC News-ը։
Կրթության նախարար Բիհար Շահին խոստովանել է, որ առանց արտագրության քննություն անցկացնելը շատ բարդ է լինելու՝ հածվի առնելով քննություններում ներգրավված մարդկանց թիվը։











